Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2016-06-25-ից մինչև 2016-11-05։Բացել գործող տեքստը
ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 12 · ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 80. Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ նույն ապրանքների գործարքի գնի

գործել է մինչև 2016-11-05Բացել ARLIS-ում

Հոդված 80. Մաքսային արժեքի որոշումը՝ ըստ նույն ապրանքների գործարքի գնի

1. Հայաստանի Հանրապետության սահմանով արտահանվող ապրանքների մաքսային արժեքը որոշվում է ներմուծման երկիր արտահանման համար նույն կամ գրեթե նույն ժամանակահատվածում նույն կամ գրեթե նույն քանակով վաճառված նույն ապրանքների գործարքի գնի հիման վրա՝ կատարելով առևտրային մակարդակների և (կամ) ապրանքների քանակի տարբերություններով պայմանավորված ճշգրտումները:

2. Ճշգրտումը կատարելիս պետք է հաշվի առնել տարբեր հեռավորություններից տարբեր փոխադրամիջոցներով տեղափոխվող ապրանքների և դիտարկվող նույն ապրանքների տեղափոխման ծախսերի և վճարների միջև եղած տարբերությունները:

3. Եթե սույն հոդվածը կիրառելիս պարզվում է, որ գոյություն ունեն նույն ապրանքների մեկից ավելի գործարքի գներ, ապա ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը որոշելու համար հիմք է ընդունվում այդ գներից նվազագույնը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։