Հոդված 46. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները
Հոդված 46. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները
1. Իրավաբանական անձին անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառելու պայմանները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 34-րդ հոդվածով։
2. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման համար անհրաժեշտ է ապահովել օրենքով նախատեսված` անմաքս առևտրի խանութի կազմակերպման գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող փաստաթղթի առկայությունը:
3. Անմաքս առևտրի խանութների կազմակերպիչների ռեեստրում հաշվառման վկայականը պարունակում է՝
1) անմաքս առևտրի խանութի կազմակերպչի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) անմաքս առևտրի խանութի առևտրի սրահի գտնվելու վայրը.
3) անմաքս առևտրի խանութի պահեստի գտնվելու վայրը.
4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։