ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ
Հոդված 7. Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակով ստեղծվող այլ կազմակերպությունները
Հոդված 7. Մաքսային լաբորատորիաները, ուսումնական հաստատությունները և մաքսային գործի իրականացման նպատակով ստեղծվող այլ կազմակերպությունները
1. Մաքսային գործի իրականացման նպատակներով ապրանքների փորձաքննության և հետազոտության համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մաքսային լաբորատորիաներ, գիտահետազոտական հիմնարկներ, տվյալների մշակման կենտրոններ և այլ կազմակերպություններ:
2. Մաքսային գործի բնագավառում գիտահետազոտական գործունեության իրականացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող են ստեղծվել մասնագիտացված ուսումնական հաստատություններ: