Հոդված 209. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումներից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը
Հոդված 209. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպումներից հետո ստացվելիք նվազագույն արդյունքը
1. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակները որոշում է ներքին սպառման համար վերամշակման թույլտվություն ստացող անձը և հաստատում է մաքսային մարմինը` ներքին սպառման համար ապրանքների վերամշակման թույլտվության ստացման համար ներկայացվող դիմումի ուսումնասիրության արդյունքներով:
2. «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ապրանքների վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն քանակի հաստատման համար մաքսային մարմինները հաշվի են առնում վերամշակման տեխնոլոգիական գործընթացների առանձնահատկությունները:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված մաքսային ընթացակարգի կիրառման նպատակով որոշ ապրանքների համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել վերամշակումից հետո ստացվելիք արդյունքի նվազագույն չափաքանակներ: