ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 14 · ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԸ
Հոդված 100. Պետական տուրքերի վճարման ժամկետները
Հոդված 100. Պետական տուրքերի վճարման ժամկետները
(վերնագիրը փոփ. 14.11.19 ՀՕ-229-Ն)
1. Մաքսային ընթացակարգերի շրջանակներում Պետական տուրքերը պետք է վճարվեն մաքսային հայտարարագիր ներկայացնելուն զուգահեռ:
2. Մաքսային ուղեկցման համար Պետական տուրքերը պետք է վճարվեն մինչև մաքսային ուղեկցման փաստացի իրականացման սկիզբը:
3. Ժամանակավոր պահպանման համար Պետական տուրքերը պետք է վճարվեն մինչև մաքսային մարմնի պահեստից ապրանքները փաստացի հանելը:
4. Նախնական որոշումների համար մաքսային վճարները պետք է վճարվեն մինչև մաքսային մարմինների կողմից նախնական որոշումների տրամադրումը:
(100-րդ հոդվածը փոփ. 14.11.19 ՀՕ-229-Ն)