Հոդված 246. Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայումը
Հոդված 246. Խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայումը
1. Կոմիտեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի ոլորտում լիազորված պետական կառավարման մարմնի հետ համատեղ սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանով խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տեղակայման վայրերը:
2. Մաքսային մարմինները էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ համատեղ իրականացնում են խողովակաշարով և էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների հաշվառման սարքերի տվյալների հսկողություն՝ կիրառելով նույնականացման միջոցներ:
3. Կոմիտեն էներգետիկայի ոլորտում լիազորված՝ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմնի հետ համատեղ կարող է սահմանել էլեկտրահաղորդման գծերով տեղափոխվող ապրանքների քանակի որոշման կարգ:
(246-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)