Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-16-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2022-07-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՄԱՔՍԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԸԳլուխ 16 · ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 104. Մաքսատուրքի, հարկերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները

գործել է մինչև 2022-07-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 104. Մաքսատուրքի, հարկերի վճարումն ապահովելու ընդհանուր պայմանները

1. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքին, Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրերին, ինչպես նաև սույն գլխին համապատասխան:

2. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է՝

1) Միության մաքսային օրենսգրքի 69-րդ հոդվածի 2-րդ կետով և 88-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված կարգով ու պայմաններով ապրանքների բաց թողնման դեպքում.

2) սույն օրենքի 63-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ապրանքների բաց թողնման դեպքում.

3) Միության մաքսային օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն՝ ապրանքների պայմանական բաց թողնման դեպքում.

4) սույն օրենքով նախատեսված դեպքերում՝ անձանց կողմից մաքսային գործի ոլորտում գործունեության իրականացման ժամանակ.

5) սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

3. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է լինել միանգամյա կամ բազմակի օգտագործման համար նախատեսված:

4. Մաքսատուրքի, հարկերի վճարման միանգամյա ապահովումը ներկայացվում է մեկ առաքողի կողմից մեկ ստացողի անունով միևնույն արտաքին առևտրային պայմանագրի հիման վրա տեղափոխվող` մեկ խմբաքանակում գտնվող ապրանքների համար:

5. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման չափը որոշվում է Միության մաքսային օրենսգրքի համաձայն:

6. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարի մեջ ներառվում են նաև մաքսային գործընթացների համար վճարվելիք Պետական տուրքերը:

7. Կոմիտեն կարող է առանձին ապրանքների համար սահմանել մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման գումարների չափեր:

8. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն իրականացվում է սույն օրենքով և Միության մաքսային օրենսգրքով նախատեսված անձանց կողմից, իսկ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի համաձայն ապրանքների տեղափոխման դեպքում կարող է իրականացվել տարանցվող ապրանքների նկատմամբ տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք ունեցող այլ անձանց կողմից։

9. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը տրամադրվում է այն մաքսային մարմնին, որն իրականացնում է ապրանքների բաց թողնումը, բացառությամբ Միության մաքսային օրենսգրքով և սույն հոդվածով սահմանված դեպքերի:

10. «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը կարող է տրամադրվել մեկնման վայրի մաքսային մարմնին կամ նշանակման վայրի մաքսային մարմնին։

11. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումն ընդունող մաքսային մարմինը տրամադրում է ապահովման ընդունումը հաստատելու վերաբերյալ անդորրագիր, որը փոխադարձաբար ճանաչում են Միության մաքսային մարմինները։ Մաքսային մարմինների կողմից անդորրագրի տրամադրման կարգը և դրա ձևը, ինչպես նաև գործողության ժամկետը սահմանվում են Միության անդամ պետությունների միջազգային պայմանագրով։

12. Մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովումը մաքսային մարմինների կողմից չի ընդունվում Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով սահմանված դեպքերում:

13. (մասն ուժը կորցրել է 16.05.16 ՀՕ-81-Ն)

(104-րդ հոդվածը փոփ., լրաց. 16.05.16 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն, 14.11.19 ՀՕ-229-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։