Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-16-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԳլուխ 40 · «ՀՐԱԺԱՐՈՒՄ՝ ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 235. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների տնօրինումը

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 235. «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների տնօրինումը

1. Ապրանքներից հրաժարումը՝ հօգուտ պետության, Հայաստանի Հանրապետության պետական մարմինների համար չպետք է հանգեցնի այնպիսի ծախսերի, որոնք չեն կարող փոխհատուցվել ապրանքների իրացումից ստացված միջոցների հաշվին։

2. Ապրանքները, որոնց նկատմամբ կիրառվել է «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգը, փոխանցվում են պետական կառավարման այն մարմնին, որը Կառավարության կողմից լիազորված է դրանց իրացումը, ոչնչացումը կամ վերամշակումը կազմակերպելու համար։

(235-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։