Հոդված 134. Արտագնա մաքսային ստուգման կասեցման ժամկետը և կարգը
Հոդված 134. Արտագնա մաքսային ստուգման կասեցման ժամկետը և կարգը
1. Արտագնա մաքսային ստուգման կասեցումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 132-րդ հոդվածի 12-րդ կետով նախատեսված դեպքերում։
2. Արտագնա մաքսային ստուգման կասեցումը և վերսկսումը ձևակերպվում են կոմիտեի ղեկավարի որոշմամբ՝ ստուգում իրականացնող մաքսային մարմնի պաշտոնատար անձի գրավոր հիմնավորման հիման վրա: Այդ որոշման մասին մաքսային մարմինը գրավոր տեղեկացնում է ստուգվող անձին նշված որոշումն ընդունելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
3. Արտագնա մաքսային ստուգման ժամկետը կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով, իսկ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի շրջանակներում Միության անդամ պետությունների կամ օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններ հարցումներ կատարելու դեպքում` մինչև հարցման պատասխանը ստանալու օրը։
(134-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-264-Ն)