Հոդված 21. Լիազորած պետական մարմնի, տարածքային կառավարման պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների համագործակցությունը սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ

1. Սոցիալական աջակցության պետական քաղաքականություն իրականացնելիս լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները համագործակցում են սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների հետ:
2. Լիազորած պետական մարմինը, տարածքային կառավարման պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները, ինչպես նաև սոցիալական ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններ օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում տեղեկատվություն են փոխանակում հաճախորդների և իրենց տրամադրած սոցիալական ծառայությունների մասին: