Գլուխ 2 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՁԵՎԵՐԸ
Հոդված 7. Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները
Հոդված 7. Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակները
Սոցիալական ծառայությունների հիմնական տեսակներն են՝
1) խորհրդատվական օգնության տրամադրումը.
2) վերականգնողական օգնության տրամադրումը.
3) դրամական օգնության տրամադրումը.
4) բնաիրային օգնության տրամադրումը.
5) ժամանակավոր օթևանի տրամադրումը.
6) խնամքի կազմակերպումը.
7) իրավաբանական օգնության տրամադրումը.
8) սոցիալական ծառայությունների՝ օրենքով չարգելված այլ տեսակներ: