Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 23. Սոցիալական աջակցության խորհուրդները

գործել է մինչև 2015-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 23. Սոցիալական աջակցության խորհուրդները

1. Սոցիալական աջակցության խորհուրդները ստեղծվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինների, սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների, տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ապահովման նպատակով:

2. Սոցիալական աջակցության խորհուրդները ստեղծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ և գործում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմիններին կից հասարակական հիմունքներով, որի կազմում ընդգրկվում են մարզպետարանի ներկայացուցիչը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչը, կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման ներկայացուցիչը, զբաղվածության տարածքային մարմնի ներկայացուցիչը և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները:

3. Սոցիալական աջակցության խորհրդի օրինակելի կանոնադրությունը հաստատում է լիազորած պետական մարմինը:

(23-րդ հոդվածը փոփ. 26.12.08 ՀՕ-26-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։