Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 522-ԱԳ ՈՐՈՇՈՒՄՆ ԱՊԱԳԱՂՏՆԻԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Վարկի գումարը և նպատակը

1. Ռուսական Կողմը Հայկական Կողմին տրամադրում է մինչև 200 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորման համար՝ համաձայն Հավելված N 1-ում նշված ցանկի (այսուհետ՝ Վարկ): Ցանկը կարող է փոփոխվել Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջև փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Վարկի գծով պարտքի հաշվառումը կատարվում է ԱՄՆ դոլարով:

2. Հայկական Կողմը Վարկն օգտագործում է ռուսական ռուբլիով հաշվարկված արտադրանքի մատակարարման վերաբերյալ պայմանագրերից (այսուհետ՝ Պայմանագրեր) յուրաքանչյուրի արժեքի մինչև 90 տոկոսի ֆինանսավորման համար, որոնք կնքվում են սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածին համապատասխան Պայմանագրերում նշված ռուսական և հայկական կազմակերպությունների միջև (այսուհետ՝ Լիազորված կազմակերպություններ):

3. Կանխավճարային վճարումները կազմում են յուրաքանչյուր Պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակասը և իրականացվում են Հայկական Կողմից հօգուտ ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների ռուսական ռուբլիով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։