Հոդված 7
Հոդված 7
Լիազորված բանկեր
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և իրականացման և հաշվարկների վարման նպատակով Ռուսական Կողմից լիազորված «Внешэкономбанк»-ը և Հայկական Կողմից լիազորված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը (այսուհետ՝ Լիազորված բանկեր) սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո ոչ ուշ, քան 60 օրացուցային օրվա ընթացքում կնքում են սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման և հաշվարկների վարման տեխնիկական կարգի մասին համաձայնագիր:
2. Կողմերի կողմից լիազորված բանկերը ձեռնարկում են իրենցից կախված բոլոր միջոցները սույն Համաձայնագրի շրջանակներում հաշվառման իրականացման և հաշվարկների վարման ժամանակին կատարման համար: