Հոդված 8
Հոդված 8
Պայմանագրերի հաստատումը
1. Ռուսաստանյան և հայկական լիազորված կազմակերպությունները միմյանց միջև կնքում են պայմանագրեր, որոնցում որոշվում են սույն Համաձայնագրի շրջանակներում արտադրանքի մատակարարումների ծավալները, ժամկետները և գինը: Պայմանագրերն ընդունվում են ֆինանսավորման Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից հաստատվելուց հետո:
2. Պայմանագրերը ֆինանսավորման ընդունելու մասին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության դիմումները, որոնք կազմված են սույն Համաձայնագրի Հավելված N 2-ով սահմանված ձևով, ուղարկվում են Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարություն:
3. Պայմանագրերը ֆինանսավորման ընդունելու մասին Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության հաստատումները կամ պայմանագրերը ֆինանսավորման ընդունելը Ռուսաստանի Դաշնության կողմից հիմնավոր կերպով մերժումները՝ կազմված սույն Համաձայնագրի Հավելվածներ N 3-ով և 4-ով սահմանված ձևով, ուղարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն:
4. Պայմանագրերում փոփոխությունները կատարվում են ռուսաստանյան և հայկական լիազորված կազմակերպությունների կողմից սույն Համաձայնագրի 9-րդ հոդվածում նշված Կողմերի լիազորված մարմինների հետ գրավոր համաձայնեցմամբ: