Հոդված 2
Հոդված 2
Վարկի օգտագործումը
1. Հայկական Կողմը Վարկն օգտագործում է 2015-2017թ.թ. ընթացքում:
2. Վարկի յուրաքանչյուր գումարի օգտագործման ամսաթիվ (այսուհետ՝ Օգտագործման ամսաթիվ) է համարվում՝
մեկ տարուց ավելի արտադրական ցիկլով արտադրանքի մատակարարումների դեպքում՝ արտադրության ցիկլի յուրաքանչյուր փուլի ավարտը հավաստող ակտի կամ այլ փաստաթղթի ամսաթիվը, որով հաստատվում է արտադրանքի մատակարարումը և որը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորման համար ընդունված Պայմանագրերի պայմաններով՝ համաձայն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգի,
այլ արտադրանքի մատակարարումների դեպքում՝ վերնագրի [կոնոսամենտի], ավիացիոն ապրանքագրի, արտադրանքի մատակարարումը հաստատող այլ փաստաթղթի ամսաթիվը և որը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից ֆինանսավորման համար ընդունված Պայմանագրերի պայմաններով՝ համաձայն սույն Համաձայնագրի 8-րդ հոդվածով սահմանված կարգի:
3. Վարկի օգտագործման գումարը համապատասխանում է Վարկի հաշվին արտադրանքի մատակարարման համար ռուսաստանյան Լիազորված կազմակերպությունների կողմից հայկական Լիազորված կազմակերպություններին ռուսական ռուբլիով ներկայացված հաշիվների գումարին՝ հաշվարկված ԱՄՆ դոլարով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից Օգտագործման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված փոխարժեքով:
4. Վարկի հաշվին արտադրանքի մատակարարման համար հաշվարկների ժամանակ կիրառվում է հաշվարկների ակրեդիտիվների ձևը:
5. Վարկի օգտագործման ժամկետը լրանալիս Հայկական Կողմը 30 օրացուցային օրվա ընթացքում Ռուսական Կողմի օգտին իրականացնում է կոմիսիոն վճարում Հայկական Կողմից Վարկի չօգտագործված գումարի 1 տոկոսի չափով: Նշված վճարումը կատարվում է ռուսական ռուբլիով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով, կամ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ԱՄՆ դոլարով և ենթակա չէ Ռուսական Կողմից փոխհատուցման: