Հոդված 5
Հոդված 5
Ժամկետանց պարտք
1. Այն դեպքում, երբ սույն Համաձայնագրի 3-րդ և 4-րդ հոդվածներում նշված հիմնական պարտքի և (կամ) տոկոսների մարմանն ուղղված ցանկացած վճարում չի կատարվել համապատասխան վճարման ամսաթվին հաջորդող 10 օրացուցային օրվա ընթացքում, ապա այդպիսի պարտքը համարվում է ժամկետանց (այսուհետ՝ Ժամկետանց պարտք) և դրա վրա հաշվագրվում են տոկոսներ սույն Համաձայնագրի 4-րդ հոդվածի 1-ին կետում նշված վարկի դրույքի 150 տոկոսի չափով (այսուհետ՝ Ժամկետանց պարտքի տոկոսներ)՝ սկսած վերոնշյալ վճարման համապատասխան ամսաթվից մինչև դրա ամբողջական իրականացումը ներառյալ:
2. Այն դեպքում, երբ Ժամկետանց պարտքը և (կամ) Ժամկետանց պարտքի տոկոսները չմարվեն Ժամկետանց պարտքի առաջացումից 60 օրացուցային օրվա ընթացքում, Ռուսական Կողմն իրավունք ունի միակողմանիորեն դադարեցնել վարկի հետագա օգտագործումը:
3. Այն դեպքում, երբ Ժամկետանց պարտքը և (կամ) Ժամկետանց պարտքի տոկոսները չեն վճարվել 180 օրացուցային օրվա ընթացքում, սույն Համաձայնագրի համաձայն չմարված պարտքի ողջ գումարը, ներառյալ հիմնական պարտքը, տոկոսները և Ժամկետանց պարտքի տոկոսները համախմբվում են (այսուհետ՝ Համախմբված պարտք): Ռուսական Կողմն իրավունք ունի Համախմբված պարտքը հայտարարել ենթակա անհապաղ մարման:
4. Սույն հոդվածի 1-ին կետում նշված դրույքի գծով տոկոսները հաշվագրվում են Համախմբված պարտքի վրա Համախմբված պարտքի ի հայտ գալու ամսաթվից մինչև դրա լիակատար մարման ամսաթիվը ներառյալ (այսուհետ՝ Համախմբված պարտքի տոկոսներ):
5. Ժամկետանց պարտքի տոկոսները և Համախմբված պարտքի տոկոսները հաշվագրվում են ամենօրյա հիմքով և հաշվարկվում են՝ ելնելով 360-օրյա տարում լրացած օրերի փաստացի քանակից (հիմք 365/360):