Հոդված 12
Հոդված 12
Վեճերն ու տարաձայնությունները
1. Կողմերի միջև սույն Համաձայնագրից բխող կամ դրա իրականացման հետ կապված վեճերն ու տարաձայնությունները կարգավորվում են Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:
2. Տարաձայնությունները, որոնք Սույն Համաձայնագրի շրջանակներում պայմանագրերի գծով պարտավորությունների կատարման ընթացքում կարող են ծագել ռուսական և հայկական լիազորված կազմակերպությունների միջև, կարգավորվում են այդ կազմակերպությունների կողմից ինքնուրույնաբար՝ համաձայն պայմանագրերում նախատեսված պայմանների և ընթացակարգերի: