Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6

Վճարումների բաշխումը և իրականացման կարգը

1. Վարկի գծով բոլոր վճարումները, որոնք սույն Համաձայնագրի համաձայն ենթակա են կատարման Հայկական Կողմից, կատարվում են հօգուտ Ռուսական կողմի ռուսական ռուբլիով Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի կողմից յուրաքանչյուր վճարման ամսաթվից երկու օրացուցային օր առաջ սահմանված ռուսական ռուբլու նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքով, կամ Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության միջև համաձայնությամբ՝ ԱՄՆ դոլարով՝ «Банк Развития и внеэнеэкономической деятельности (Внешэкономбанк)» պետական կորպորացիայի վճարման ուղեցույցներին համապատասխան: Սույն Համաձայնագրով Հայկական Կողմից վճարային պարտավորությունների կատարման ամսաթվեր են համարվում «Внешэкономбанк»-ի կողմից նշված հաշվի վրա համապատասխան միջոցների գումարների փոխանցման ամասաթվերը:

2. Վարկի գծով բոլոր գումարները, որոնք ենթակա են վճարման Հայկական Կողմից սույն Համաձայնագրին համապատասխան, որևէ կերպ չեն հարկվում և վճարվում են առանց որևէ սահմանափակումների, նվազեցումների, մասհանումների կամ փոխհատուցման պահումների:

3. Հայկական Կողմից Ռուսական Կողմին Վարկի գծով բոլոր վճարումները բաշխվում են հետևյալ հերթականությամբ.

համախմբված պարտքի տոկոսների վճարում,

համախմբված պարտքի մարում,

ժամկետանց պարտքի տոկոսների մարում,

ժամկետանց պարտքի մարում,

վարկի գծով տոկոսների մարում,

հիմնական պարտքի մարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։