Հոդված 1
Հոդված 1
1. Կողմերը, համաձայն սույն Համաձայնագրի, պահպանելով ազգային օրենսդրությունը և իրենց պետությունների կողմից վավերացված միջազգային պայմանագրերը, իրենց իրավասությունների շրջանակներում իրականացնում են համագործակցություն մարդկանց, նրանց օրգանների և հյուսվածքների առևտրի դեմ պայքարի ոլորտում (այսուհետ՝ մարդկանց առևտրի դեմ պայքար):
2. Սույն Համաձայնագիրը չի անդրադառնում քրեական գործերով իրավական օգնություն ցուցաբերելու, հանձնման և քրեական հետապնդում իրականացնելու հարցերին:
3. Սույն Համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը Կողմերը իրականացնում են ուղղակի շփումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված իրենց կենտրոնական և տարածքային մարմինների միջոցով:
Սույն Համաձայնագրի շրջանակներում ուղղակի շփումներ կազմակերպելու իրավասություն ունեցող մարմինների (այսուհետ՝ իրավասու մարմիններ) համապատասխան ցանկը Կողմերն ուղարկում են ավանդապահին՝ սույն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո 30 օրվա ընթացքում: Կողմերը սույն Համաձայնագրի ավանդապահին տեղեկացնում են նաև ցանկերում տեղ գտած փոփոխությունների և լրացումների մասին:
Սահմանապահ շրջանների դատախազական մարմինները՝ ելնելով սույն Համաձայնագրի դրույթները կատարելու նպատակներից, կարող են հաստատել անմիջական աշխատանքային շփումներ՝ համաձայն Կողմերի սահմանած կարգի: