Հոդված 11
Հոդված 11
Անվտանգության խախտում
1. Անվտանգության խախտման դեպքում, որն առաջանում է Ստացող կողմի պետության տարածքում և փաստացի կամ ենթադրյալ վտանգ է գաղտնի տեղեկատվության համար, Ստացող կողմի Անվտանգության իրավասու մարմինը անհապաղ կտեղեկացնի Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմնին և իր ազգային օրենսդրության համաձայն կնախաձեռնի համապատասխան հետաքննություն:
2. Եթե անվտանգության խախտումն առաջանում է երրորդ կողմում, ապա Տրամադրող կողմի Անվտանգության իրավասու մարմինը կձեռնարկի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված գործողությունները:
3. Մյուս Կողմի Անվտանգության իրավասու մարմինը, հարցման դեպքում, կհամագործակցի հետաքննության հարցում ու կտեղեկացվի հետաքննության արդյունքների վերաբերյալ և կստանա պատճառված վնասի և ծավալների վերաբերյալ վերջնական տեղեկատվության անգլերեն թարգմանությունը: