Հոդված 2
Հոդված 2
Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործվող հասկացություններն են`
ա) «Գաղտնի տեղեկատվություն» նշանակում է ցանկացած տեղեկատվություն կամ նյութ, որը, անկախ իր ձևից կամ բնույթից, պահանջում է չթույլատրված մեքենայությունից պաշտպանություն և որը դրոշմագրվել է Կողմերի պետությունների ազգային օրենսդրությանը համապատասխան.
բ) «Տրամադրող կողմ» նշանակում է այն Կողմի պետությունը, որը մյուս Կողմի պետությանը փոխանցում է Գաղտնի տեղեկատվություն.
գ) «Ստացող կողմ» նշանակում է այն Կողմի պետությունը, որին մյուս Կողմի պետության կողմից փոխանցվում է Գաղտնի տեղեկատվություն.
դ) «Անվտանգության իրավասու մարմին» նշանակում է սույն Համաձայնագրի կիրարկման և վերահսկման համար պատասխանատու ազգային անվտանգության մարմին.
ե) «Կոնտրակտոր» նշանակում է գաղտնի պայմանագրեր կնքելու իրավունակություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ.
զ) «Գաղտնի պայմանագիր» նշանակում է երկու կամ ավելի Կոնտրակտորների միջև համաձայնություն, որը պարունակում կամ ներառում է Գաղտնի տեղեկատվություն.
է) «Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություն» նշանակում է Անվտանգության իրավասու մարմնի որոշումը, որը հաստատում է այն, որ իրավաբանական անձն ունի Գաղտնի տեղեկատվություն օգտագործելու և պահելու ֆիզիկական և կազմակերպչական հնարավորություններ` համապատասխան ազգային օրենսդրության համաձայն.
ը) «Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն» նշանակում է Անվտանգության իրավասու մարմնի որոշումը, որը հաստատում է այն, որ, համապատասխան ազգային օրենսդրության համաձայն, ֆիզիկական անձն իրավունք ունի ստանալ Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն.
թ) «Անհրաժեշտ է տեղյակ լինել» նշանակում է տվյալ ծառայողական դիրքի շրջանակներում և որոշակի խնդրի իրականացման համար Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվության անհրաժեշտություն.
ժ) «Երրորդ կողմ» նշանակում է սույն Համաձայնագրի կողմ չհամարվող ցանկացած պետություն, կազմակերպություն, իրավաբանական կամ ֆիզիկական անձ: