Հոդված 7
Հոդված 7
Գաղտնի տեղեկատվության վերարտադրում և թարգմանում
1. Գաղտնի տեղեկատվության վերարտադրումներն ու թարգմանությունները կկատարվեն Ստացող կողմի պետության ազգային օրենսդրության և հետևյալ ընթացակարգերի համաձայն.
ա) անհատները պետք է ունենան Անձնակազմի գաղտնի աշխատանքի թույլտվություն` իրենց պետության ազգային օրենսդրության համաձայն,
բ) թարգմանություններն ու վերարտադրումները պետք է մակագրված լինեն և պահպանվեն ինչպես Գաղտնի տեղեկատվության բնօրինակը,
գ) թարգմանությունները և պատճենների քանակը չպետք է գերազանցեն պաշտոնական նպատակների համար պահանջվող քանակը,
դ) թարգմանությունները պետք է թարգմանության լեզվով գրություն պարունակեն, որը ցույց կտա, որ դրանք Տրամադրող Կողմից ստացված Գաղտնի տեղեկատվություն են պարունակում:
2. ՀՈՒՅԺ ԳԱՂՏՆԻ /TAJNÉ / SECRET դրոշմագրին համարժեք կամ անվտանգության դրոշմագրի առավել բարձր մակարդակի գաղտնագրված տեղեկատվությունը կթարգմանվի կամ կվերարտադրվի միայն Տրամադրող կողմի նախնական գրավոր համաձայնությամբ: