Հոդված 5
Հոդված 5
Պաշտպանական միջոցառումներ և գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն
1. Իրենց ազգային օրենսդրության համաձայն` Կողմերի պետությունները կձեռնարկեն բոլոր պատշաճ միջոցները սույն Համաձայնագրի ներքո փոխանակվող կամ առաջացող գաղտնի տեղեկատվության պաշտպանության համար: Նման գաղտնի տեղեկատվությանը կտրվի պաշտպանության նույն մակարդակը, որը նախատեսված է 3-րդ հոդվածի համաձայն անվտանգության դրոշմագրման համարժեք մակարդակի Գաղտնի տեղեկատվության համար:
2. Տրամադրող Կողմը գրավոր կերպով կտեղեկացնի Ստացող Կողմին փոխանցված գաղտնի տեղեկատվության անվտանգության դրոշմագրման մակարդակի ցանկացած փոփոխության մասին:
3. Գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվությունը, «Անհրաժեշտ է տեղյակ լինել» սկզբունքի համաձայն, կսահմանափակվի այն անձանցով, որոնց թույլատրված է, ազգային օրենսդրությանը համապատասխան օգտվել անվտանգության դրոշմագրման համարժեք մակարդակի Գաղտնի տեղեկատվությունից:
4. Յուրաքանչյուր Կողմի պետություն կճանաչի մյուս Կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն շնորհված Անձնակազմի և Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվությունները, որոնք պետք է համարժեք լինեն` 3-րդ հոդվածին համապատասխան:
5. Անվտանգության իրավասու մարմինները, իրենց պետության ազգային օրենսդրությանը համապատասխան, միմյանց կաջակցեն, հարցման դեպքում, սույն Համաձայնագրի կիրառման համար անհրաժեշտ հուսալիության ստուգման ընթացակարգերի իրականացման հարցում:
6. Անվտանգության իրավասու մարմինները, առանց հապաղման, միմյանց կտեղեկացնեն Անձնակազմի և Օբյեկտում կամ հիմնարկությունում գաղտնի աշխատանքի թույլտվություններին առնչվող ցանկացած փոփոխության մասին, մասնավորապես, դրանց դադարեցման կամ անվտանգության դրոշմագրման մակարդակի իջեցման մասին:
7. Ստացող կողմը պետք է`
ա) Գաղտնի տեղեկատվություն տրամադրի որևէ երրորդ կողմին, միայն Տրամադրող կողմի նախնական գրավոր համաձայնության առկայության դեպքում.
բ) դրոշմագրի ստացված Գաղտնի տեղեկատվությունը` 3-րդ հոդվածին համապատասխան.
գ) օգտագործի Գաղտնի տեղեկատվությունը միայն այն նպատակներով, որոնց համար այն տրամադրվել է: