Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Եզրափակիչ դրույթներ

1. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամանակով և ուժի մեջ է մտնում Կողմերի պետությունների` ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից հետո երկրորդ ամսվա առաջին օրը:

2. Սույն Համաձայնագրում ցանկացած ժամանակ կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ` Կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ: Դրանք կձևակերպվեն առանձին փաստաթղթով և ուժի մեջ կմտնեն սույն հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով:

3. Կողմերից յուրաքանչյուրը կարող է ցանկացած ժամանակ դադարեցնել սույն Համաձայնագրի գործողությունը դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին այդ մասին գրավոր ծանուցելուց հետո: Այդ դեպքում, Համաձայնագիրը կդադարեցվի այդ մասին մյուս Կողմից համապատասխան ծանուցումը ստանալուց 6 (վեց) ամիս անց։

4. Անկախ Համաձայնագրի դադարեցումից, Կողմերը երաշխավորում են, որ կշարունակեն ապահովել ամբողջ Գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը, քանի դեռ Տրամադրող կողմը Ստացող կողմին չի ազատել այդ պարտականությունից:

Կատարված է Բրատիսլավայում 2014թ. նոյեմբերի 11-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` սլովակերեն, հայերեն և անգլերեն լեզուներով, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են: Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանության տարաձայնությունների դեպքում, կգերակայի անգլերեն տեքստը:

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 1-ին

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։