Հոդված 15
Հոդված 15
1. Սույն Համաձայնագրի շրջանակներում անձնական տվյալների փոխանակման դեպքում Պայմանավորվող կողմերը պետք է ապահովեն տվյալների պաշտպանության այնպիսի մակարդակ, որը համապատասխանում է առնվազն ազգային օրենսդրական դրույթների և կանոնների կիրառումից բխող պաշտպանության մակարդակին:
2. Անձնական տվյալները պետք է տրամադրվեն միայն մաքսային ծառայությանը: Անձնական տվյալների տրամադրումը ցանկացած այլ մարմնի կարող է կատարվել միայն տվյալ տեղեկատվությունը տրամադրող մաքսային ծառայության նախնական համաձայնությամբ:
3. Պահանջի դեպքում անձնական տվյալներ ստացած մաքսային ծառայությունը պետք է տեղեկացնի տվյալներ տրամադրած մաքսային ծառայությանը դրանց օգտագործման և ստացված արդյունքների մասին:
4. Մաքսային ծառայությունները պետք է ձեռնարկեն անվտանգության անհրաժեշտ միջոցներ` սույն Համաձայնագրով փոխանակված անձնական տվյալները չարտոնված օգտագործումից, փոփոխություններից կամ տարածումից պաշտպանելու համար:
Օգնության հարցումների ձևը և բովանդակությունը