Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

1. Մաքսային ծառայությունները, հարցման հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ, միմյանց կտրամադրեն ամբողջ այն տեղեկատվությունը, որը կարող է օգնել ճշգրտություն ապահովել հետևյալ դեպքերում.

ա) մաքսային ծառայությունների կողմից գանձվող մաքսատուրքերի, հարկերի, մուծումների և վճարների հավաքագրման ընթացքում,

բ) ապրանքների ներմուծման կամ արտահանման ժամանակ մաքսային արժեքը և ներկայացվող փաստաթղթերի հավաստիությունը, ինչպես նաև դրանցում պարունակվող տվյալների վավերականությունը որոշելու ժամանակ,

գ) արտաքին տնտեսական գործունեության հետ կապված ապրանքները Ներդաշնակ համակարգի համաձայն դասակարգելու, ինչպես նաև ապրանքների դասակարգումը կատարելու համար մաքսային լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու ժամանակ՝ համաձայն հարցումը կատարող Կողմի ազգային օրենսդրության և կանոնակարգերի,

դ) ապրանքի ծագման որոշման, արտահանվող ապրանքի ծագման հավաստագրի, ինչպես նաև ծագման հավաստագրի ներկայացմանն առնչվող համապատասխան մաքսային ընթացակարգերի նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում,

ե) արտահանման երկրում ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսային ընթացակարգերի որոշման ընթացքում,

զ) ներմուծման և արտահանման արգելքների ու սահմանափակումների իրականացման ժամանակ,որը կարող է օգնել պարզություն մտցնել հետևյալ դեպքերում՝

ա) զենքի, զինամթերքի, պայթուցիկ և միջուկային նյութերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնակչության առողջության համար վտանգավոր այլ նյութերի ապօրինի փոխադրման,

բ) պատմական, մշակութային կամ հնագիտական նշանակալի արժեք ներկայացնող արվեստի գործերի փոխադրման,

գ) մաքսային տուրքերի կամ հարկերի բարձր դրույքաչափերով հարկման ենթակա ապրանքների փոխադրման և մաքսային գործունեությանը վերաբերող վիճակագրական տեղեկատվության տրամադրման:

2. Եթե հայցվող մաքսային ծառայությունը չի տիրապետում հարցվող տեղեկատվությանը, նա պետք է փնտրի այդ տեղեկատվությունը բոլոր հնարավոր միջոցներով` իր պետության տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան:

3. Հայցվող մաքսային ծառայությունը պետք է փնտրի տեղեկատվությունն այնպես, ինչպես դա կաներ իր համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։