Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Հարցման հիման վրա մաքսային ծառայությունները միմյանց կտրամադրեն ցանկացած տեղեկատվություն, որը ցույց կտա, թե.

ա) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք ներմուծված ապրանքներն օրինական են արտահանվել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից,

բ) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից արտահանվող ապրանքները օրինական են ներմուծվել մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք, և այն մաքսային ընթացակարգի բնույթը, որը կիրառվել է ապրանքների ձևակերպման համար,

գ) արդյոք մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքից մաքսային արտոնությունների կիրառմամբ արտահանված ապրանքները պատշաճ կերպով ներմուծվել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածք. պետք է տեղեկատվություն տրամադրվի նաև մաքսային հսկողության ցանկացած միջոցառման մասին, որին ենթարկվել են ապրանքները,

դ) արդյոք ապրանքները, որոնք տարանցվել են մի Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքով, օրինական ճանապարհով են տարանցվել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։