Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Սույն Համաձայնագրի նպատակների համար`

1. «Մաքսային ծառայություն» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար` Գլխավոր մաքսային վարչությունը:

2. «Մաքսային օրենսդրություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից կիրառվող կամ հարկադրվող ցանկացած իրավական ակտ և վարչական դրույթ` կապված ապրանքների ներմուծման, արտահանման, փոխադրման, տարանցման, պահպանման և տեղաշարժի հետ` ներառյալ արգելման, սահմանափակման և հսկողության միջոցներին վերաբերող իրավական ակտերը և վարչական դրույթները:

3. «Մաքսային իրավախախտում», համաձայն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրության, նշանակում է` մաքսային օրենսդրության ցանկացած խախտում:

4. «Հայցող մաքսային ծառայություն» նշանակում է՝ Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որը մաքսային գործերով օգնության վերաբերյալ հարցում է կատարում:

5. «Հայցվող մաքսային ծառայություն» նշանակում է` Պայմանավորվող կողմի մաքսային ծառայություն, որն ստանում է մաքսային գործերով օգնության հարցումը:

6. «Տեղեկատվություն» նշանակում է` ցանկացած տվյալ, փաստաթուղթ, զեկույց, դրանց` հաստատված կամ վավերացված պատճեններ կամ այլ հաղորդագրություններ:

7. «Մաքսային տարածք» նշանակում է` Հայաստանի Հանրապետության համար` Հայաստանի Հանրապետության ցամաքային, ջրային և օդային տարածք, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության համար` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային տարածք:

8. «Անձնական տվյալներ» նշանակում է` ինքնությունը հաստատված կամ հաստատման ենթակա անձին վերաբերող ցանկացած տեղեկատվություն:

9. «Հնաոճ իրեր և արվեստի գործեր» նշանակում է` բոլոր այն իրերը, որոնք ներկայացնում են մշակութային արժեք յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:

10. «Թմրամիջոցներ և հոգեներգործուն նյութեր» նշանակում է` նյութեր կամ այդպիսի նյութեր պարունակող ապրանքներ` թվարկված 1961 թվականի` «Թմրամիջոցների մասին» միասնական կոնվենցիայում` փոփոխված 1972 թ. Արձանագրությամբ, «Հոգեներգործուն նյութերի մասին» 1971 թ. կոնվենցիայում, ինչպես նաև 1988 թ. դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի 1-ին հոդված «ժդ» և «ժը» կետերում թվարկված նյութեր:

11. «Պրեկուրսորներ» նշանակում է` 1988 թ. դեկտեմբերի 20-ի` «Թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի մասին» Միավորված ազգերի կազմակերպության կոնվենցիայի հավելված հանդիսացող 1-ին և 2-րդ ցանկերում թվարկված` թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի արտադրության մեջ հաճախ օգտագործվող նյութեր:

12. «Վերահսկվող մատակարարում» նշանակում է` թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի կամ դրանց փոխարինող նյութերի ապօրինի կամ կասկածելի խմբաքանակի` դեպի Պայմանավորվող կողմերի մաքսային տարածք, տարածքից դուրս կամ նրանց տարածքով փոխադրման համար թույլատրման եղանակ` նրանց իրավասու ծառայությունների գիտությամբ և հսկողության ներքո` այդ ապրանքների ապօրինի փոխադրման մեջ ներգրավված անձանց բացահայտելու նպատակով:

Համաձայնագրի գործողության շրջանակը

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։