Անցնել բովանդակությանը

Հոդված 19

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19

1. Սույն Համաձայնագրի իրականացումն ուղղակիորեն դրվում է Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունների վրա: Սույն Համաձայնագրի դրույթների իրականացման համար այդ մաքսային ծառայությունները փոխադարձ համաձայնության կգան առանձին պայմանավորվածությունների վերաբերյալ:

2. Սույն Համաձայնագրի շրջանակներում առաջացած խնդիրների լուծման նպատակով Պայմանավորվող կողմերի մաքսային ծառայությունները կհիմնեն համատեղ հանձնաժողով` բաղկացած իրենց լիազորած հավասար թվով ներկայացուցիչներից՝ փորձագետների օժանդակությամբ, որի նիստերը կկայանան Պայմանավորվող կողմերի պետություններում` հաջորդաբար: Համատեղ հանձնաժողովը կգործի իր ընդունած կանոնակարգի համաձայն:

3. Սույն Համաձայնագրի իրականացման ընթացքում առաջացող տարաձայնությունները կարգավորվում են դիվանագիտական ուղիներով կամ խորհրդակցությունների միջոցով:

Տարածքային կիրառելիությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։