Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11

Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը իր իրավասության և միջոցների շրջանակներում, իր նախաձեռնությամբ կամ մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության հարցման հիման վրա, կարող է իրականացնել հսկողություն.

ա) այն անձանց տեղաշարժի, հատկապես իր մաքսային տարածք մուտքի և ելքի նկատմամբ, որոնք արդեն հայտնի են կամ կասկածվում են իրավախախտումներ կատարելու մեջ կամ կատարել են մյուս Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ,

բ) ցանկացած տրանսպորտային միջոցի և բեռնարկղի նկատմամբ, որոնք արդեն հայտնի են կամ կասկածվում են, որ կօգտագործվեն մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելիս,

գ) մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայության կողմից հայտնած այն ապրանքների տեղաշարժի նկատմամբ, որոնք կապված են կամ կասկածվում են դեպի իրենց պետության մաքսային տարածք կամ տարածքից դուրս զգալի ապօրինի տեղաշարժի հետ:

Վերահսկելի մատակարարում

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։