Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

1. Սույն Համաձայնագրով տրամադրվող օգնության շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվություն պետք է օգտագործվի միայն սույն Համաձայնագրի նպատակների համար և միայն մաքսային ծառայությունների կողմից:

2. Ստացված տեղեկատվությունը չի կարող օգտագործվել սույն Համաձայնագրում չնշված նպատակների համար՝ առանց այն տրամադրող մաքսային ծառայության գրավոր համաձայնության: Այս դրույթները կիրառելի չեն թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի և պրեկուրսորների հետ կապված իրավախախտումներին վերաբերող տեղեկատվության նկատմամբ: Այդպիսի տեղեկատվությունը կարող է անմիջականորեն հաղորդվել այլ պետական մարմիններին, որոնք ներգրավված են թմրամիջոցների ապօրինի փոխադրման դեմ պայքարում:

3. Համաձայն սույն Համաձայնագրի` որևէ ձևով հաղորդված ցանկացած տեղեկատվություն պետք է լինի գաղտնի: Այն պետք է պարտադիր պահպանվի պաշտոնական գաղտնիությամբ և պետք է պաշտպանվի այնպես, ինչպես պաշտպանվում է նմանատիպ տեղեկատվությունը ստացող Պայմանավորվող կողմի պետական օրենսդրությամբ:

Անձնական տվյալների պաշտպանությունը

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։