Հոդված 17
Հոդված 17
1. Եթե հայցվող մաքսային ծառայությունը համարում է, որ հայցվող օգնությունը կարող է վնաս հասցնել հայցվող Պայմանավորվող կողմի պետության ինքնիշխանությանը, հասարակական կարգին, անվտանգությանը կամ որևէ այլ հիմնարար ազգային շահի կամ կարող է իր մեջ պարունակել ցանկացած առևտրային կամ մասնագիտական, ինչպես նաև պետական կամ պաշտոնական գաղտնիքի բացահայտում այդ Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում, ապա նա կարող է մերժել այդ օգնության տրամադրումը, տրամադրել այն մասամբ կամ որոշակի պայմաններով կամ պահանջներով:
2. Եթե օգնության հայցը չի կարող բավարարվել, հայցող մաքսային ծառայությունը պետք է անհապաղ ծանուցվի և տեղեկացվի օգնություն տրամադրելու մերժման պատճառների մասին:
3. Հայցվող մաքսային ծառայության կողմից օգնությունը կարող է հետաձգվել այն դեպքերում, եթե դրա կատարումը կխոչընդոտի ընթացքի մեջ գտնվող հետաքննությանը, հետապնդմանը կամ դատավարությանը: Այդ դեպքում հայցվող մաքսային ծառայությունը պետք է խորհրդակցի հայցող մաքսային ծառայության հետ` որոշելու համար, թե արդյոք օգնությունը կարող է ցուցաբերվել հայցվող մաքսային ծառայության կողմից նշված ժամկետներում և պայմաններով: Եթե օգնությունը հետաձգվում է, ապա պետք է ներկայացվեն հետաձգման պատճառները:
Ծախսերը