Հոդված 2
Հոդված 2
1. Պայմանավորվող կողմերը, իրենց մաքսային ծառայությունների միջոցով և սույն Համաձայնագրում շարադրված դրույթներին համապատասխան, միմյանց կտրամադրեն փոխադարձ օգնություն.
ա) մաքսային օրենսդրության պատշաճ կատարումն ապահովելու նպատակով,
բ) մաքսային օրենսդրության խախտումները կանխելու, հետաքննելու և դրանց դեմ պայքարելու նպատակով,
գ) մաքսային օրենսդրության կիրառմանը վերաբերող վարչական բնույթի որոշումների և փաստաթղթերի առաքման և ծանուցման հարցերում:
2. Սույն Համաձայնագրի շրջանակներում օգնությունը կտրամադրվի հայցվող Պայմանավորվող կողմի պետության մաքսային տարածքում գործող օրենսդրությանը համապատասխան և հայցվող մաքսային ծառայության իրավասության ու միջոցների շրջանակներում:
3. Այն դեպքում, երբ հայցվող Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը հարցումը բավարարող համապատասխան մարմինը չէ, նա պետք է հարցումն անհապաղ փոխանցի համապատասխան մարմնին, որը պետք է բավարարի հարցումը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների համաձայն, կամ հայտնի հայցող մաքսային ծառայությանը այն համապատասխան ընթացակարգի մասին, որին պետք է հետևել այդպիսի հարցման կապակցությամբ:
Տեղեկատվության փոխանակումը