Հոդված 22
Հոդված 22
1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մտնում երկրորդ ամսվա առաջին օրը` հաշված վերջին ծանուցումն ստանալու օրվանից, որով Պայմանավորվող կողմերը դիվանագիտական ուղիներով միմյանց ծանուցում են սույն Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերի կատարման մասին:
2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է ցանկացած պահի դադարեցնել սույն Համաձայնագիրը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու միջոցով:
Սույն Համաձայնագրի դադարեցումն ուժի մեջ է մտնում այդ ծանուցումը մյուս Պայմանավորվող կողմի ստանալուց վեց ամիս հետո:
3. Սույն Համաձայնագրի դադարեցման պահին ընթացքում գտնվող գործընթացները, այնուամենայնիվ, պետք է ավարտվեն սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան:
Կատարված է Պեկին քաղաքում 2015 թվականի մարտի 25-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և անգլերեն լեզուներով, ընդ որում` բոլոր տեքստերը հավասարազոր են:
Սույն Համաձայնագրի դրույթների մեկնաբանման ժամանակ տարաձայնություններ առաջանալու դեպքում նախապատվությունը կտրվի անգլերեն տեքստին:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016թ. հունվարի 1-ին