Հոդված 5
Հոդված 5
Մի Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությունը, իր նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա, կարող է մյուս Պայմանավորվող կողմի մաքսային ծառայությանը տրամադրել ամբողջ այն տեղեկատվությունը, որը հնարավոր է առնչություն ունենա մաքսային օրենսդրության խախտումների հետ և մասնավորապես վերաբերի.
ա) մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարած կամ կատարելու մեջ կասկածվող անձանց,
բ) ապօրինի փոխադրման մեջ գտնվող ապրանքներին,
գ) այն տրանսպորտային միջոցներին և բեռնարկղերին, որոնք օգտագործվում են կամ կասկածվում են, որ կարող են օգտագործվել Պայմանավորվող կողմի պետության տարածքում գործող մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու մեջ,
դ) մաքսային օրենսդրության խախտումներ կատարելու համար օգտագործվող նոր մեթոդներին և միջոցներին: