Հոդված 7
Հոդված 7
1. Սույն Համաձայնագրով նախատեսված փաստաթղթերը կարող են փոխարինվել ցանկացած ձևով նույն նպատակի համար պատրաստված էլեկտրոնային տեղեկատվությամբ: Միաժամանակ պետք է տրամադրվի նյութի մեկնաբանման կամ օգտագործման համար ամբողջ համապատասխան տեղեկատվությունը: Էլեկտրոնային տեղեկատվության կիրառումը, իրավական հետևանքները և ապացուցողական ուժը պետք է որոշվեն Պայմանավորվող կողմերի ազգային օրենսդրությանը համապատասխան:
2. Հայցվող մաքսային ծառայությունը պահանջի դեպքում հայցող մաքսային ծառայությանը տրամադրում է նախօրոք ուղարկված էլեկտրոնային տեղեկատվությանը վերաբերող համապատասխան փաստաթղթերը:
Համագործակցության առանձին ձևերը