Հոդված 1
Հոդված 1.
Ընդունել ի գիտություն, որ`
1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի համախմբված բյուջեն կկազմի`
ա) եկամուտների գծով` 261.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի).
բ) ծախսերի գծով` 302.3 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների).
գ) դեֆիցիտը` 41.0 մլրդ դրամ:
2. Հայաստանի Հանրապետության համայնքների 2002 թվականի բյուջեները կկազմեն`
ա) եկամուտների գծով` 20.0 մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական տրանսֆերտները).
բ) ծախսերի գծով` 20.0 մլրդ դրամ: