Հոդված 24. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և նրա գործունեությունը
Հոդված 24. Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովը և նրա գործունեությունը
1. Ազգային ժողովի որոշմամբ յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին չորսօրյա նիստում ստեղծվում է ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով (այսուհետ՝ հաշվիչ հանձնաժողով), որը պահպանում է իր լիազորությունները մինչև հաջորդ հերթական նստաշրջանի սկիզբը:
2. Ընտրվող պաշտոններում կամ մարմիններում քվեարկվող թեկնածուն, ինչպես նաև քվեարկության դրված հարցի հեղինակները համապատասխան քվեարկության ընթացքում չեն կարող մասնակցել հաշվիչ հանձնաժողովի աշխատանքներին:
3. Հաշվիչ հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:
4. Հաշվիչ հանձնաժողովը՝
ա) սույն օրենքի 62-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է գաղտնի քվեարկությունների անցկացումը և Ազգային ժողով է ներկայացնում դրանց արդյունքները.
բ) սույն օրենքի 44-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքում գրանցում է պատգամավորներին.
գ) սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում հաշվում է պատգամավորների ձայները:
5. Հաշվիչ հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նրա անդամների ձայների մեծամասնությամբ:
(24-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)