Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը
Հոդված 30. Գլխադասային հանձնաժողովը
1. Գլխադասային հանձնաժողովն Ազգային ժողովի մշտական կամ ժամանակավոր հանձնաժողովների կազմից, սույն օրենքով սահմանված կարգով, Ազգային ժողովի նախագահի նշանակած մեկ հանձնաժողովն է:
2. Գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչն Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես է գալիս հարակից զեկուցմամբ՝ ներկայացնելով դրա վերաբերյալ հանձնաժողովի եզրակացությունը:
2.1. Եթե քվեարկությանը մասնակցած գլխադասային հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդը քվեարկությունից հետո դեմ է հանձնաժողովի եզրակացությանը և դրա վերաբերյալ ունի հատուկ կարծիք, ապա նրանց ներկայացուցիչը կարող է Ազգային ժողովում հարցի քննարկման ընթացքում հանդես գալ հարակից զեկուցմամբ` ներկայացնելով հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ իրենց հատուկ կարծիքը:
Հատուկ կարծիքով հանդես գալու հանձնաժողովի անդամների նախաձեռնության մասին նշվում է Ազգային ժողովի նախագահին ուղարկվող` հանձնաժողովի նիստի արձանագրության քաղվածքում:
3. Չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելուց առաջ օրենքի նախագիծը կարող է գլխադասային հանձնաժողովի որոշմամբ այլընտրանքային համարվել միևնույն ոլորտը կարգավորող և չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկվող կամ ընդգրկված՝ դեռևս չքննարկված օրենքի նախագծի նկատմամբ:
4. Գլխադասային հանձնաժողովը հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծերում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկվելը հետաձգելու մասին եզրակացություն կարող է ներկայացնել՝ հեղինակի (հիմնական զեկուցողի), իսկ նրա բացակայության դեպքում՝ հանձնաժողովի անդամի առաջարկությամբ։
(30-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, 23.11.08 ՀՕ-182-Ն)