Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-04-14-ից մինչև 2012-05-05։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

Հոդված 66. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

գործել է մինչև 2012-05-05Բացել ARLIS-ում

Հոդված 66. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը

1. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու իրավունք ունեն պատգամավորները և Կառավարությունը:

2. Առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագիծը կամ նախագծերի փաթեթը ստանալուց հետո՝ 14-օրյա ժամկետում, եթե Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ չի սահմանվել կամ մինչև առաջարկությունների ներկայացման համար սահմանված ժամկետը լրանալը օրենքի նախագիծը, նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու մասին հարցը չի ընդգրկվել արտահերթ նստաշրջանի կամ արտահերթ նիստի օրակարգում, տվյալ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունները պաշտոնապես ներկայացվում են Աշխատակազմ, որը 24 ժամվա ընթացքում դրանք ուղարկում է հեղինակին (հիմնական զեկուցողին) և գլխադասային հանձնաժողով:

3. Օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկությունը ներառում է համապատասխան հոդվածի համարը, առաջարկվող փոփոխությունը և (կամ) լրացումը:

(66-րդ հոդվածը փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։