Հոդված 54. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները
Հոդված 54. Հերթական նստաշրջանի և չորսօրյա նիստերի օրակարգերում նախագծերի ընդգրկման ժամկետները
(Վերնագիրը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)
1. Եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, ապա օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ է ընդգրկվում գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան շրջանառության մեջ դրվելուց հետո 30-օրյա, իսկ Սահմանադրության կամ դրանում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաև հանրաքվեի դրվելիք օրենքների նախագծերը՝ 40-օրյա ժամկետում։
2. Պատգամավորի առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ, սակայն ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվելուց 60 օր հետո, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ, կամ Ազգային ժողովի որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:
2.1. Եթե սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում սահմանված ժամկետները լրանում են մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա հերթական նստաշրջանի օրակարգի կամ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծում օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդգրկվելու ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:
3. Կառավարության առաջադրած օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվում է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ։
4. Հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում օրենքի, օրենքների նախագծերի փաթեթի կամ Ազգային ժողովի որոշման նախագծի ընդգրկումը կարող է գլխադասային հանձնաժողովի եզրակացությամբ՝ Ազգային ժողովի որոշմամբ հետաձգվել մեկ անգամ՝ մինչև մեկ տարի ժամկետով։
(54-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, խմբ. 19.03.12 ՀՕ-111-Ն)