Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2012-10-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 10 · ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ

Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները

գործել է մինչև 2012-10-04Բացել ARLIS-ում

Հոդված 79. Պետական բյուջեի նախագծի ներկայացման և քննարկման ժամկետները

1. Սահմանադրության 76-րդ հոդվածին համապատասխան՝ Ազգային ժողովը Կառավարության ներկայացմամբ հաստատում է պետական բյուջեն: Մինչև բյուջետային տարվա սկիզբը բյուջեն չհաստատվելու դեպքում ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով՝ մինչև բյուջեի հաստատումը:

2. Կառավարությունը պետական բյուջեի նախագիծը պաշտոնապես նաև էլեկտրոնային տարբերակով Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացնում բյուջետային տարին սկսվելուց առնվազն իննսուն օր առաջ և կարող է պահանջել, որ այն իր կողմից ընդունված ուղղումներով քվեարկության դրվի մինչև այդ ժամկետի ավարտը:

3. Ազգային ժողովի նախագահը, պետական բյուջեի նախագիծն ստանալուց հետո՝ երկօրյա ժամկետում, խորհրդակցելով վարչապետի հետ, ինչպես նաև հարցը քննարկելով Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունում, կազմում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկությունների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետների ժամանակացույց, որը ներկայացված պետական բյուջեի նախագծի հետ ուղարկում է պատգամավորներին, խմբակցություններին, պատգամավորական խմբերին, մշտական հանձնաժողովներ և Վերահսկիչ պալատ: Ժամանակացույցն ուղարկվում է նաև Կառավարություն:

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովը` իր որոշմամբ, պետական բյուջեի նախագիծը շրջանառության մեջ դրվելուց հետո` 10-օրյա ժամկետում, Ազգային ժողովի նախագահին է ներկայացնում նախագծի ամփոփ նկարագիրը:

4. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումն Ազգային ժողովի նիստում սկսվում է ոչ ուշ, քան բյուջետային տարվան նախորդող նոյեմբեր ամսվա առաջին չորսօրյա նիստում:

(79-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։