Հոդված 65. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ
Հոդված 65. Այլընտրանքային օրենքի նախագծերի քննարկումն առաջին ընթերցմամբ
1. Չորսօրյա նիստերի օրակարգում գտնվող և միմյանց նկատմամբ այլընտրանքային համարված օրենքի նախագծերն առաջին ընթերցմամբ քննարկվում են հաջորդաբար՝ սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ տարբերությամբ՝ օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի քննարկումը քվեարկության փուլում մինչև հաջորդ չորսօրյա նիստերի ավարտը կարող է հետաձգվել միայն մյուս այլընտրանքային օրենքների նախագծերի կամ նախագծերի փաթեթների հեղինակների գրավոր համաձայնությամբ՝ միաժամանակ:
2. Եթե քվեարկության են դրվում երկուսից ավելի այլընտրանքային օրենքի նախագծեր, և դրանցից ոչ մեկը չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկվում են առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը:
3. Եթե քվեարկության է դրվել երկու օրենքի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած օրենքի նախագիծը նորից է դրվում քվեարկության:
4. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը:
5. Եթե մեկից ավելի օրենքի նախագծեր ստացել են առաջին ընթերցմամբ ընդունվելու համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա ընդունված է համարվում առավել քիչ «դեմ» ձայներ ստացած նախագիծը:
6. Առաջին ընթերցմամբ քննարկված և Ազգային ժողովի կողմից չընդունված այլընտրանքային օրենքի նախագիծը հանվում է շրջանառությունից:
(65-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, 26.02.07 ՀՕ-111-Ն)