Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2012-05-31-ից մինչև 2012-10-04։Բացել գործող տեքստը
Գլուխ 12 · ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

գործել է մինչև 2012-10-04Բացել ARLIS-ում

Հոդված 96. Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին որոշման քննարկման կարգը

1. Սահմանադրության 59-րդ հոդվածին համապատասխան՝ Հանրապետության Նախագահի ծանր հիվանդության կամ նրա լիազորությունների կատարման համար այլ անհաղթահարելի խոչընդոտների առկայության դեպքերում, որոնք տևականորեն անհնարին են դարձնում նրա լիազորությունների կատարումը, սահմանադրական դատարանի եզրակացության հիման վրա, Կառավարությունն Ազգային ժողով է ներկայացնում Հանրապետության Նախագահի՝ իր լիազորությունների կատարման անհնարինության մասին առաջարկ:

2. Հարցի քննարկումն սկսվում է Կառավարության ներկայացուցչի՝ մինչև 20 րոպե տևողությամբ զեկուցումով, որից հետո մինչև 10-ական րոպե տևողությամբ կարող են ելույթ ունենալ խմբակցությունների և պատգամավորական խմբերի մեկական ներկայացուցիչներ: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:

3. Եթե սույն հոդվածի 2-րդ կետում նշված որոշումը չի ընդունվում, ապա հարցը հանվում է քննարկումից:

4. Ազգային ժողովի նախագահը Հանրապետության Նախագահի լիազորությունների կատարման անհնարինության մասին Ազգային ժողովի որոշումն ստորագրում և հրապարակում է անհապաղ, եթե այդ որոշմամբ այլ ժամկետ սահմանված չէ:

(96-րդ հոդվածը փոփ. 03.07.02 ՀՕ-404-Ն, լրաց., փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։