Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
Հոդված 101. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկումը
(վերնագիրը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն)
1. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվում բյուջետային տարվա ավարտից հետո ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում և Ազգային ժողովում քննարկվում է մինչև տվյալ հերթական նստաշրջանի ավարտը:
2. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվությունն Ազգային ժողովում քննարկվում է սույն օրենքի 55-րդ հոդվածով սահմանված կարգով և ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որևէ փաստաթուղթ ընդունելու:
3. Քննարկման ընթացքում հիմնական զեկուցմամբ ելույթ է ունենում Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ հարակից զեկուցմամբ՝ ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչը:
4. Վերահսկիչ պալատի վերահսկողական աշխատանքների արդյունքների հաշվետվության քննարկման ընթացքում Կառավարությունն ունի հարակից զեկուցման և երկու արտահերթ ելույթի իրավունք:
5. (մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 25.12.06 ՀՕ-12-Ն)
7. Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային ոլորտի մշտական հանձնաժողովն ուսումնասիրում է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվությունները և եզրակացությունները, ինչպես նաև վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձանց կողմից ընթացիկ հաշվետվություններում և եզրակացություններում ամրագրված` հայտնաբերված խախտումները վերացնելու վերաբերյալ տրամադրված գրավոր տեղեկատվությունները: Ուսումնասիրության արդյունքում հանձնաժողովը դրանք քննարկելու համար կարող է որոշում կայացնել հրավիրել՝
ա) հանձնաժողովի նիստ.
բ) հանձնաժողովների համատեղ նիստ՝ համապատասխան ոլորտային հանձնաժողովի հետ:
8. Հանձնաժողովի կամ հանձնաժողովների համատեղ նիստերում հարցերի քննարկումը տեղի է ունենում հետևյալ հաջորդականությամբ.
ա) Վերահսկիչ պալատի ներկայացուցչի ելույթը.
բ) հարցեր Վերահսկիչ պալատի ներկայացուցչին և նրա պատասխանները.
գ) վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձի ելույթը.
դ) հարցեր վերահսկվող օբյեկտի պաշտոնատար անձին և նրա պատասխանները:
Քննարկումներն ավարտվում են մտքերի փոխանակությամբ:
(101-րդ հոդվածը փոփ. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., փոփ. 25.12.06 ՀՕ-12-Ն, փոփ.19.03.12 ՀՕ-111-Ն, լրաց. 25.03.15 ՀՕ-17-Ն)