Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները
Հոդված 49. Ազգային ժողովի գործունեության կազմակերպման վերաբերյալ որոշումները
Իր գործունեության կազմակերպման հարցերով Ազգային ժողովը կարող է սույն օրենքով նախատեսված դեպքերում ընդունել հետևյալ որոշումները՝
ա) հերթական նստաշրջանի, չորսօրյա նիստերի օրակարգերը հաստատելու և դրանցում փոփոխություններ կատարելու մասին.
բ) արտահերթ նստաշրջանի, նիստի ընթացակարգերը հաստատելու մասին.
գ) հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին.
դ) հրավիրված անձանց ելույթ ունենալու թույլտվության մասին.
դ.1) սույն օրենքի 112-րդ հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված կարգով մրցույթում հաղթած հեռուստառադիոընկերությամբ (հեռուստաընկերությամբ, ռադիոընկերությամբ) Ազգային ժողովի նիստի` ուղիղ եթերով կամ տեսագրությամբ (ձայնագրությամբ) հեռարձակելու մասին.
ե) (ենթակետն ուժը կորցրել է 30.04.09 ՀՕ-113-Ն)
զ) Ազգային ժողովի նիստի անցկացման վայրը փոխելու մասին.
է) Ազգային ժողովի դռնփակ նիստ անցկացնելու մասին.
ը) հարցի քննարկումը մինչև մեկ ժամով ընդմիջելու մասին։
թ) հերթական նստաշրջանի կամ չորսօրյա նիստերի օրակարգերի նախագծում հարցի ընդգրկումը հետաձգելու մասին.
ժ) հարցի քվեարկությունը կրկնելու մասին.
ժա) օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը երեք ընթերցմամբ քննարկելու մասին.
ժբ) հարցը երկրորդ, երրորդ ընթերցման ներկայացնելու համար սահմանված ժամկետները փոփոխելու մասին.
ժգ) հարցի քննարկումն առաջարկությունների ներկայացման փուլ վերադարձնելու մասին.
ժդ) հարցապնդման վերաբերյալ իրավասու պետական կառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց առաջարկություններ ներկայացնելու մասին.
ժե) Ազգային ժողովի հերթական նստաշրջանի չորսօրյա նիստերի գումարման օրը տեղափոխելու մասին.
ժզ) մշտական հանձնաժողովների հերթական նիստերի ժամանակացույցը հաստատելու մասին:
(49-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն, լրաց. 26.02.07 ՀՕ-111-Ն, լրաց., փոփ. 30.04.09 ՀՕ-113-Ն, լրաց. 12.04.11 ՀՕ-70-Ն, 13.09.12 ՀՕ-174-Ն)
(49-րդ հոդվածի «ե» կետով նախատեսված դրույթը ճանաչվել է ՀՀ Սահմանադրության 62 հոդվածին հակասող և անվավեր ՍԴՈ-678 որոշմամբ)