Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման
Հոդված 71. Օրենքի նախագծի ներկայացումը երրորդ ընթերցման
1. Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվելուց հետո՝ 30-օրյա ժամկետում, գլխադասային հանձնաժողովը, հեղինակի (հիմնական զեկուցողի) հետ համատեղ կարող է այդ նախագծում կատարել խմբագրական փոփոխություններ, որոնք չեն փոխում ընդունված տեքստի իմաստը և ներկայացնել Ազգային ժողովի նախագահին:
1.1. Եթե սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետը լրանում է մինչև չորսօրյա նիստերի երկուշաբթի օրը, ապա այդ ժամկետը համարվում է սպառված առաջիկա չորսօրյա նիստերի առաջին նիստից 2 ժամ առաջ:
2. Երրորդ ընթերցման ներկայացված օրենքի նախագծին կամ նախագծերի փաթեթին կցվում է կատարված փոփոխությունների ամփոփաթերթիկը, որում ըստ հոդվածների հաջորդականության նշվում են՝
ա) փոփոխվող հոդվածը, կետը, ենթակետը.
բ) հոդվածի, կետի, ենթակետի նախկին տեքստը.
գ) հոդվածի, կետի, ենթակետի նոր տեքստը:
3. Ազգային ժողովի նախագահին ներկայացվելուց հետո օրենքի նախագիծը երրորդ ընթերցմամբ քննարկվելու նպատակով ընդգրկվում է հերթական չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:
4. Սույն հոդվածում սահմանված ժամկետները կարող են փոփոխվել հեղինակի (հիմնական զեկուցողի) կամ գլխադասային հանձնաժողովի առաջարկությամբ և Ազգային ժողովի որոշմամբ, եթե Սահմանադրությամբ և օրենքով այլ բան նախատեսված չէ:
(71-րդ հոդվածը լրաց., փոփ. 24.12.04 ՀՕ-69-Ն)