Գլուխ 15 · ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Հոդված 111. Աշխատակազմի գործունեությունը
Հոդված 111. Աշխատակազմի գործունեությունը
Ազգային ժողովի նորմատիվ, փորձագիտական իրավաբանական, կազմակերպչական, փաստաթղթային, վերլուծական, տեղեկատվական, ֆինանսատնտեսական և նյութատեխնիկական գործունեությունն ապահովում է Աշխատակազմը, որն ստեղծվում է օրենքով սահմանված կարգով և գործում է օրենքների և իր կանոնադրության հիման վրա:
Աշխատակազմը Ազգային ժողովի նստավայրում Ազգային ժողովում Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին ապահովում է կահավորված և կապի միջոցներով հագեցված աշխատասենյակով:
(111-րդ հոդվածը լրաց. 24.12.04 ՀՕ-69-Ն, 30.04.09 ՀՕ-113-Ն)