Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը
Հոդված 82. Բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում մտքերի փոխանակության անցկացման կարգը
1. Մտքերի փոխանակությունը կատարվում է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված կարգով, հետևյալ բացառություններով՝
ա) ելույթների համար տրվում է մինչև 10-ական րոպե.
բ) մինչև խմբակցությունների և պատգամավորական խմբերի ելույթները վարչապետի ներկայացմամբ Կառավարության անդամներին, Երևանի քաղաքապետին և մարզպետներին տրվում է 7 արտահերթ ելույթի իրավունք:
2. Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ ֆինանսական բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի՝ մինչև 30 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով, որից հետո արտահերթ ելույթի իրավունքը պահպանում է միայն Հանրապետության Նախագահը:
3. Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը վարողը հայտարարում է բյուջեի նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 4 օրով: